Երևանի և Արթիկի 5 տնտեսվարողի գործունեություն 24 ժամով արգելվել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News  

կասեցում

Պարետի սահմանած նորմերի խախտման հիմքով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է կասեցման աշխատանքներ․ 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն` Երևանում և Արթիկ քաղաքում։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:

Ժամանակավոր կասեցման պատճառ են հանդիսացել տնտեսավարողների մոտ ջերմաչափման գրանցամատյանի, իրազեկման թերթիկների, ոտնակով փակվող աղբամանների բացակայությունը, ինչպես նաև մարդկանց կուտակումները։

--00--ԱԹ