Սորոսի 80 % ծրագրերն այսօր կատարվում են մեր երկրում. Արտաշես Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, 24TV-ի եթերում անդադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես կրթական համակարգում ներդրվող չափորոշիչներին, համոզմունք է հայտնել, որ այս ամենը դրսից են պարտադրում մեզ։ Նրա կարծիքով, մեր հայրենիքը վտանգի մեջ է, պատերազմի սպառնալիք կա, աշխարհազորի ստեղծումը դրա ապացույցն է: Արտիստը շեշտել է, որ դրությունն առավել քան լուրջ է, պետք է դրա մասին մտածենք, ոչ թե իրար կոկորդ կրծենք, ասենք` էս աթոռն իմն է, էս սարն իմն է, էս ծառն իմն է, այդ ուղղությամբ պետք է մտածի և՛ հասարակությունը, և՛ կառավարությունը, և՛ մեծահարուստը, և՛ փող ունեցողն ու չունեցողը, քանի որ մեր հայրենիքը վտանգի մեջ է:     

«Սորոսի և համաշխարհային կառավարության 80 տոկոս ծրագրերն այսօր կատարվում են մեր երկրում:

Սա պատերազմ է, նպատակն է միաձուլել, ոչնչացնել հայերի ինքնությունը, արժեհակարգը վերացնել:

Սուտն ու կեղծիքը, անասնական վախն ու անամոթությունը ճարպկորեն սերմանում են ՝ դպրոցից, մանկապարտեզից սկսած:

Մեկս մեկիս չենք վստահում, մեկս մեկիս քարկոծում ենք, մի կողմը հայհոյում է,  մյուս կողմը՝ պաշտպանվում, երրորդն էլ ելույթ է ունենում:

Ստեղծել աղմուկ, իրարանցում, քաոս, ատելություն ու անվստահություն սերմանել, սա այն է՝ ինչն այսօր արվում է:

Քաոս սփռելով՝ ստիպում են հավատալ կեղծ արժեքներին:

Ուզում են՝ համաձուլվես, դառնաս տձև ինչ-որ բան, անհայրենիք, անտուն, անլեզու հայվան. դա մտածված ծրագիր է:

Արժեզրկում են հերոսներին, եկեղեցին, երեխաների հավատն են գողանում, կոնվենցիաներ են ընդունում, արտագաղթն են ավելացնում:

Եկեղեցին ինչո՞ւ է լուռ, Գարեգին Երկրորդը, Արամ Առաջինը պետք է խոսեն, պարտավոր են ասել՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնած

Կառավարություն, օլիգարխներ, փող ունեցողներ-չունեցողներ, մեր հայրենիքը վտանգի տակ է»,-ասել է Ալեքսանյանը:

--0--ԿԿ