Կորոնավիրուսի դեմ ռուս-չինական պատվաստանյութի փորձարկման արդյունքները հայտնի կլինեն ձմռանը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News    

կորոնավիրուս

Չինական CanSino Biologics և ռուսական «Պետրովաքս ֆարմ» ընկերությունները կորոնավիրուսի դեմ համատեղ պատրաստված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլին են անցել։ Eadaily.com-ի հաղորդմամբ՝ թեստավորումն իրականացվում է Ռուսաստանի տարածքում։

«Երկու ընկերությունները ՌԴ առողջապահության նախարարությունից ստացել են թույլտվություն, համապատասխան որի ստուգում են Ad5-nCoV պատվաստանյութի արդյունավետությունը»,- ասվում է CanSino Biologics ընկերության հայտարարությունում։ 
 

Ընկերության տվյալների համաձայն՝ Ռուսաստանում փորձարկումների երրորդ փուլը կավարտվի սեպտեմբերի վերջին, իսկ մինչև ձմեռ կհրապարակվեն դրանց արդյունքները։ Նախատեսվում է, որ պատվաստանյութը փորձարկվելու է 40 000 կամավորի վրա, որի կեսը ՌԴ քաղաքացի Է։ 

-- 00—ՄՀ