Տեսչական մարմիններն օգոստոսին խախտում են հայտնաբերել ստուգվածների 3 տոկոսի մոտ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News    

Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեսչական մարմինների կողմից իրականացված հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը.

հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի:

Բացարձակ թվով՝ 2760 հունիս, 885 հուլիս և 460 օգոստոս:

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր բարեխիղճ տնտեսավարողներին:

Շարունակենք պահպանել կանոնները: Ոչ թե պատժից խուսափելու, այլ հանրային առողջության և տնտեսության առջև մարտահրավերները հաղթահարելու համար»:

ստուգում
ստուգում1

--00--ԱԹ