Ալեքսեյ Նավալնու թունավորման լուրը կեղծիք է. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ տեղեկացել է Բեռլինի ու Վարշավայի միջև կայացած զրույցի մանրամասներին: Ըստ Լուկաշենկոյի` իր լսածը վկայում է այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման մասին տեղեկությունները կեղծ էին: 

«Նախքան ելույթը Մերկելը հայտարարել է, որ ցանկացել են Նավալնուն լռեցնել: Մենք այսպես ենք ընկալում իրավիճակը. Վարշավան զրուցում է Բեռլինի հետ: Զրույցի մանրամասներին տեղյակ է մեր ռադիոէլեկտրոնային ռազմական հետախուզությունը: Մենք տեղեկացել ենք շատ հետաքրքիր զրույցի մանրամասների մասին: Ես Ձեզ ընթերցելու կտամ դրա սղագրությունը, մենք այն կպատրաստենք և կուղարկենք Անվտանգության դաշնային ծառայություն: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` Նավալնուն չեն թունավորել, դա կեղծիք է»,- ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն:

Ըստ Բելառուսի նախագահի` այս ամենի նպատակն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ չտալ միջամտել Բելառուսի հարցերին:

--00--ԱԹ