Ապամոնտաժվում են օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

հասարակական

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են վարչական շրջանի մի շարք փողոցների պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը: Այդ մասին տեղեկացնում են վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում.

«Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց՝ վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»:

Նշվում է նաև, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:

--0--ԿԿ