Քոչարյանից ձևավորում են Փաշինյանի հայելային հակապատկերը. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

Ռոբերտ Քոչարյանի՝ РБК-ին տված հարցազրույցը, դրան նախորդած հարցազրույցները, երբ մասնագիտորեն վերլուծում ես, տեսնում ես, որ այդ հարցազրույցները և նրա իմիջի ձևավորման գործընթացը ամբողջովին կառուցվում է գործող վարչապետին հայելային հակառակ կերպարի վրա, այսինքն՝ ինչպիսի կերպար ունի վարչապետը, տրամագծորեն հակառակ կերպար են ստեղծում Քոչարյանից, օրինակ, եթե Փաշինյանը հախուռն է խոսում, Քոչարյանն ավելի հանգիստ ու կոնկրետ է խոսում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:  

«Այսօր ընդդիմադիր դաշտում խաղացող ուժերը փորձելու են մարդկանց սոցիալական դժգոհություններն օգտագործել, և սրան զուգահեռ իշխանությունների ռեսուրսն է շատ սահմանափակ, որ կարողանան լուծել այդ խնդիրները, հետևաբար մենք տեսնելու ենք, որ այդ խնդիրները մեծանալու են, արտաքին ճնշումն է մեծանալու մեր երկրի վրա թե Արևմուտքից, թե Ռուսաստանից։ Արցախյան հարցում խնդիրներ կան, այնպես որ, իշխանության համար շատ դժվար փուլ է հիմա»,- այս համոզմանն է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Բանախոսներն անդրադարձել են նաև ներքաղաքական օրակարգի մի շարք այլ կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ