Երևանի քաղաքապետը նոր տեղակալ կունենա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

Thumbnail

Երևանի ավագանու` սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգային հարցերի թվում է նաև Երևանի քաղաքապետի տեղակալի նշանակման հարցը:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին որոշում է՝

Սերգեյ Ներսեսյանին նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալ»,- ասված է Երևանի ավագանու որոշման մեջ:

--00--ԱԹ