Սարգսյանն ու Քոչարյանն ուզում են լեզու գտնել իշխանության հետ, նպատակը իշխանության գալը չէ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կրկին իշխանության գալու նպատակ չունեն։ Ըստ պատգամավորի՝ նրանք իրենց քայլերով մաշում են այն ընտրազանգվածին, որը հնարավոր է իրենց հետևից գնացող է։

«Իշխանությանը վարկաբեկելով՝ իրենք իրենց են վարկաբեկում։ Նրանց քաղաքական հայտը կեղծ օրակարգ է»,-  24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Բաղդասարյանը։
Խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ խոշոր հանրահավաքներ անելու հայտարարության մասին՝ պատգամավորը հորդորել է սպասել արտակարգ դրության ավարտից հետո խոստացված հանրահավաքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ