Կոշում այրվել է տներից մեկի տանիքն ու ներսում կուտակված 700 հակ անասնակերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

անասնակեր

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։04-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 1 հասցեում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12 -ին, մարվել` 17:47-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերը՝ մոտ 70 քմ, ներսում կուտակված մոտ 700 հակ անասնակերը և 1 էլեկտրական սյուն՝ մասամբ։

--00—ԼՄ