Վրաստանում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով, ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով, ժամը 07:44-ին: Այս մասին գրել է 1TV.ge-ն։

Էպիկենտրոնը գտնվում էր Օնի քաղաքի մոտակայքում:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,0 (ML) մագնիտուդ:

-- 00—ՄՀ