Արցախի ԱԻ ծառայության տնօրենը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

ԱԻՆ

Սեպտեմբերի 4-ին նշվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը: Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության տնօրեն  ԱՀ ԱԻՊԾ տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի և  աշխատակազմի անունից շնորհավորել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին և համակարգի ամբողջ ծառայողներին՝ մաղթելով խաղաղություն և ամենայն բարիք։

Ուղերձում մասնավորապես ասված է․ 

«Փրկարարը բազմիցս ապացուցել է, որ իր առաքելությունը ոչ միայն շեշտադրված կանխարգելումն է, այլև օգնության ձեռք մեկնելն ու ուրիշներին օգնելը։

Փրկարարը ընկեր է, եղբայր է, զինվոր է։ Այն մասնագիտություն լինելուց առաջ նվիրում է Հայրենիքին ու ժողովրդին։

Հայաստանի ու Արցախի համանուն կառույցների համագործակցությունը և փորձի փոխանակումը այսօր էլ առավել բարձր մակարդակով են շարունակվում։

Շնորհավորանքի հետ մեկտեղ նաև շնորհակալություն եմ հայտնում գերատեսչության ղեկավարին՝ Արցախի գործընկերներին մշտական աջակցության համար։

Վստահեցնում եմ, որ փոխգործակցության կապերի խորացումն առաջիկայում է՛լ ավելի կընդլայնվի և կամրապնդվի։

Հարգելի՛ գործընկերներ, Ձեր մարդասիրական առաքելության ճանապարհին մաղթում եմ քաջառողջ կյանքի երկար տարիներ, խոհեմություն և խաղաղություն Ձեր ընտանիքներին»։ 

-- 00—ՄՀ