Թուրքիան և Հունաստանը կքննարկեն լարվածության թուլացման մեխանիզմները. ՆԱՏՕ-ի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

յան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան և Հունաստանը համաձայնության են եկել բախումների կանխարգելման նպատակով տեխնիկական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է  ermenihaber.am-ը:

«Թուրք և հույն առաջնորդների հետ տեղի ունեցած քննարկումներից հետո երկու դաշնակից երկրներն Արևելյան Միջերկրականում ռազմական բախումների կանխարգելման մեխանիզմներ ստեղծելու և վթարային միջադեպերի ռիսկերը նվազեցնելու նպատակով համաձայնության են եկել՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում տեխնիկական քննարկումներ անցկացնելու շուրջ», - ասված է Ստոլտենբերգի հրապարակած գրավոր հայտարարության մեջ։

Ստոլտենբերգը Թուրքիային և Հունաստանին անվանել է «երկու կարևոր դաշնակից»՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ամենահարմար բանակցությունների հարթակն է ընդհանուր անվտանգության խնդիրների քննարկման համար։

Ստոլտենբերգը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է մշտապես ակտիվ կապ պահպանել դաշնակից երկրների հետ՝ լարվածության կանխարգելման համար լավագույն լուծում գտնելու նպատակով։

--00—ԼՄ