Եթե ԱԺ-ն կարանտին սահմանելու որոշում կայացնի, պարետատան ինստիտուտը կլուծարվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հայաստան

Եթե օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ մտնի, և կարանտին մտցվի, պարետատան ինստիտուտը կլուծարվի:

Այս մասին այսօր «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ առավոտյան Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության փոխարեն կարանտին սահմանելու նախագիծը, որին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ՝ 28:

Ըստ նախագիծը ներկայացնողների՝ այս օրենքների փաթեթն ուղղված է համավարակի դեմ պայքարը շարունակելուն նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտվից հետո: Փաթեթը համատեղ հեղինակել են առողջապահության և արդարադատության նախարարությունները:

Հիշեցնենք, որ, վերջին տվյալների համաձայն, վարակվածների ընդհանու թիվը Հայաստանում 44461 է, որից 4041-ը շարունակում է բուժվել, ապաքինվել է 39 257 մարդ։

--00—ԼՄ