Թալինի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

կանեփ

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արագածավան գյուղից ոստիկանություն բերման ենթարկեցին նույն գյուղի 51-ամյա մի բնակչի, որի ձեռքին կանեփի 24 բույս կար՝ 5,25 կգ քաշով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Նույն օրը տղամարդը անասնագոմից ոստիկաններին է ներկայացրել 282 գրամ յուրահատուկ հոտով կանեփի մանրացված-չորացված զանգված։ Ըստ նրա՝ թմրամիջոցն աճեցրել էր իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։

--00--ԱԹ