Հրդեհ՝ Վանաձորի բնակարաններից մեկի խոհանոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:56-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տարոն թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-4 թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում:

Այրվել է խոհանոցը՝ գույքով։ 

--00—ԼՄ