ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 188 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 44 649 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 566 մարդ, շարունակում է բուժվել 3656 -ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 39 823 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 895 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 275-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 215 810 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 2166 է:
--00--ՄՀ