Պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

հասարակական

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։

«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ...

Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որևէ արժեք չտված ինչ֊որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհվածների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը։

Թքեմ ես Ձեր երեսին՝ հաշվի առնելով կոնտենտը դրա համար եմ սենց ասում։

ՀՀ ոստիկանություն /Police of the Republic of Armenia կարծում եմ անելիք ունեք, մեր Պետություններում վանդալներ կան»,-գրել է Սարկիսովը։

--0--ԿԿ