Ավելորդ չէ հիշելը` Հայրաքաղաքը մեր երկրի տաղանդների դարբնոցն է. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Գյումրու տոնն է:

Երբեք ավելորդ չի հիշելը, որ Հայրաքաղաքը մեր երկրի տաղանդների դարբնոցն է՝ արհեստների ու արվեստների կենտրոնը: Իսկ վերջին տարիներին Գյումրին սկսել է խորհրդանշել մեր երկրի նոր զարթոնքը, ինչը կրկնակի ավելի ուրախալի է:

Թանկագին գյումրեցիներ,

Ամբողջ սրտով շնորհավորում եմ քաղաքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բարձր տրամադրություն ու լավատեսություն՝ այսօր եւ գալիք բոլոր օրերին»:

--00--ԱԹ