Բնակիչներն ինչքան ունեցվածք կար հանել, տարել են․ ի՞նչ իրավիճակ է պայթյունից տուժած շենքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

24News-ն այցելել է պայթյունից տուժած Ռայնիսի փողոցի թիվ 1 շենք՝ հասկանալու համար, թե պայթյունից 10 օր անց ինչ վիճակում է շենքը և ինչ ճակատագրի են արժանացել առանց բնակարան մնացած բնակիչները։

«Հիմա բոլորը վարձով են ապրում, չգիտեմ՝ քաղաքապետարանն իրենց օգնություն տրամադրել է, թե՝ ոչ։ Պայթյունից հետո բնակիչներն իրենց ունեցվածքը, ամեն ինչ, ինչ հնարավոր էր, հանել են փլատակների տակից»,- 24News-ին հայտնեց տուժած շենքի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով, շենքի ճակատագիրը դեռ հայտնի չէ․ կամ  վնասված հատվածն է հեռացվելու, կամ ընդհանուր շենքն են քանդելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ