Քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱԻՆ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11։03-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստի գոտի տանող ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 200 մ):

Փրկարարները Երջանիկ Կ․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են փրկարարական ավտոմքենային, այնուհետև՝ շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

--00--ԱԹ