Ո՞ր թեկնածուին են աջակցում ԱՄՆ նախկին նախագահները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

ԱՄՆ նախագահներ

Ո՞ր թեկնածուին են աջակցում ԱՄՆ նախկին նախագահները: Այս թեմային է անդրադարձել Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը:

«Այսօր ԱՄՆ նախկին նախագահներից կենդանի են միայն 4-ը:
Jimmy Carter (1977–1981) (Դ)
Bill Clinton (1993–2001) (Դ)
George W. Bush (2001–2009) (Հ)
Barack Obama (2009–2017) (Դ)

Բոլոր դեմոկրատ նախկին նախագահները հայտարարել են Բայդենին անվերապահ աջակցելու իրենց որոշման մասին:

Ստացվել է այնպես, որ հանրապետական նախագահներից կենդանի է միայն Ջորջ Բուշ կրտսերը: Բուշերի ընտանիքի հետ Թրամփի հարաբերությունները մշտապես լարված են եղել: Թրամփը պարբերաբար քննադատել է Բուշ կրտսերի քաղաքականությունը, իսկ 2016 նախագահական ընտրությունների ժամանակ բավականին կոշտ կերպով հարձակվում էր Ջեբ Բուշի վրա, ով հետագայում ստիպված եղավ դադարեցնել իր արշավը, չափազանց քիչ աջակցություն ունենալու պատճառով:

Իր հարցազրույցներից մեկում նախկին նախագահ Ջորջ Բուշը նշել էր, որ ճիշտ չի համարում քննադատել գործող նախագահին նախկին նախագահի կողմից, քանի որ այդ քննադատությունը վնասում է նախագահի ինստիտուտին: Բուշն այս սկզբունքը շարունակում է պահել: Չնայած տարբեր տեղեկությունների, նախագահ Բուշը դեռևս չի շտապում պաշտոնապես աջակցել թեկնածուներից որևէ մեկին և ըստ էության կանգնած է բավականին բարդ ընտրության առջև:

Չաջակցել Թրամփին կնշանակի գնալ սեփական կուսակցության դեմ, որտեղ Թրամփը ունի շուրջ 97% աջակցություն: Աջակցել Բայդենին կնշանակի քննադատել Թրամփին, ինչից ամեն գնով խուսափում է Ջորջ Բուշը: Դիրքոոշում չհայտնել կնշանակի խուսափել քաղաքական պատասխանատվությունից, ինչը այս վճռորոշ պահին կարող է համարվել նախկին գերագույն հրամանատարի կողմից անպատասխանատու քայլ:

Չմոռանանք, որ Բուշի վարչակազմի առանցքային հանրապետականներ (օրինակ նախկին պետքարտուղար, գեներալ Փաուելը) արդեն, իսկ իրենց աջակցությունն են հայտնել Բայդենին և արժանցել հանրապետական կուսակցության կոշտ արձագանքին և հարձակումներին»,- հայտնում են կենտրոնից:

--00--ԱԹ