Հիմնանորոգումից հետո Գյումրիում վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

հասարակական

Գյումրիում հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 5-ին վերաբացվեց  «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:

«Տարածքի բարեկարգումից բացի, վերականգնվել են նաև  անմար կրակի մոտ տեղադրված բռունցքն  ու աստղը: Մաքրվել է նաև հուշարձանը: Տարածքը կառուցվել է  1960-1970 թվականներին և մինչ օրս երբեք  վերանորոգման աշխատանքներ չէր արվել»,-«Արմենպրես»-ին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Աշխատանքներն իրականացվել են Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ ծրագրի շրջանակներում: Մոտ  60 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել է տարածքի սանդղաջրվեժի վերանորոգման և  բարեկարգման շինաշխատանքներ, տարածքում տեղադրվել են նաև նստարաններ: 

--0--ԿԿ