Օգոստոսին համեմատաբար բարձր գնանկում նկատվել է Վանաձորում ու Վաղարշապատում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

փող

2020թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.3% նվազում): Այս մասին հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: 

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.3-0.1%-ով (համեմատաբար բարձր գնանկում արձանագրվել է Վանաձոր և Վաղարշապատ քաղաքներում), իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:

Սննդամթերքի գներ:

2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.9%
գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 3.3% գնանկումը: 

Մրգի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 30.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ`4.9% գնանկում: 

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.3% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 3.3% գնանկում:

--00--ԱԹ