ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15:45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Գագիկ Գասպարյանի վարած ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենային բարձված խոտի հակերի մի մասը թափվել է և ընկել է հանդիպակած ուղղությամբ երթևեկող, Մարտունի քաղաքի բնակիչ, 26-ամյա Ալիկ Դավթյանի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա:
Հակերի թափվելու հետևանքով վնասվել է Chevrolet-ի դիմապակին, այնուհետև դրա հետևանքով Ա. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
--00--ԱԹ