Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. բախվել են Touareg-ն ու տրակտորը. կա 1 զոհ, 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 5-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան և տրակտորը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի, Touareg-ի վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

--0--ԿԿ