«Փյունիկի» 20-ամյա սանը համալրել է «Լոռին»

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

լոռի

Կենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը համալրել է «Լոռին»։

20-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Վերջին մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։

Սարգսյանը 3 հանդիպման է մասնակցել նաեւ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։

Դերենիկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։ 

-- 00—ՄՀ