Ջոկովիչը ներողություն է խնդրել գծային մրցավարին գնդակով հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

ջոկովիչ

Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը US Open-ի ժամանակ իր ոչ սպորտային պահվածքի համար ներողություն է խնդրել։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ մարզիկը գրել է Instagram-ի իր էջում։

Կիրակի օրը Իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ մրցախաղի առաջին սեթում 6:5 հաշվի ժամանակ, մատուցումից առաջ գնդակ ընտրելիս Նովակ Ջոկովիչը, կարծես պատահաբար, գնդակով հարվածել է գծային մրցավարին։ 

«Այս ողջ իրադրությունը տխրեցրել է ինձ»,- գրել է Ջոկովիչը,- Կազմակերպիչներն ինձ ասացին, որ գծային մրցավարի հետ ամեն ինչ կարգին է, իրեն լավ է զգում։ Ցավում եմ, որ նա ստիպված եղավ սթրեսի ենթարկվել։ Դա դիտավորություն չէր»։

«Ինչ վերաբերում է ինձ, պետք է եղածից դասեր քաղեմ, որպեսզի ավելի լավ մարդ ու խաղացող դառնամ»,- գրել է սերբ թենիսիստը։

-- 00—ՄՀ