Պաշտոնական Թեհրանը բացահայտել է ալիևյան հերթական ֆեյքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ալիև

Ադրբեջանում Իրանի դեսպանատանը հայտարարել են, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունը, թե ռուսական զենքն ու զինտեխնիկան Հայաստան են տեղափոխվել Իրանի Նորդուզ սահմանային անցակետով, «անհիմն և սուտ տեղեկություն է»:

Դեսպանության մեկնաբանության մեջ նշված է` այս տեղեկությունը, որ տարածվում է` նպատակ ունենալով սևացնել երկու երկրների միջև զարգացող բարեկամական-համագործակցային հարաբերությունները, իրականությանը չի համապատասխանում:

 

--00--ԱԹ