Մեր նպատակն է՝ Հանրապետության Հրապարակից մինչև Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.

«Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսեցինք գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին:

300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է:

Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել եմ՝ մեր նպատակն է՝ Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչեւ Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ»,-գրել է նա:

--00—ԼՄ