Հայաստանի հավաքականը հաղթելու շանսեր ունի նույնիսկ առանց Մխիթարյանի. Էստոնիայի մարզիչ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

Էստոնիա

Էստոնիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Կարել Վոլայդիի կարծիքով՝ Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի ընտրանին էստոնացիներին հաղթելու շանսեր ունի, անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում:

«Դժվարին հանդիպում եմ ակնկալում: Երկու թիմերը պարտվել են առաջին խաղում, բայց փորձել են անել ամեն ինչ հաղթելու համար: Հավաքականները հավասար հնարավորություններ ունեն: Իսկ ինչ կապված է Մխիթարյանի բացակայության հետ, իհարկե, նա աստղային խաղացող է, սակայն Հայաստանի ընտրանին այլ խաղերում էլ է խաղացել առանց նրա և կարողացել թիմային ֆուտբոլ ցույց տալ: Հայաստանի հավաքականը հաղթանակի շանսեր ունի նույնիսկ առանց Մխիթարյանի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաղային առցանց ասուլիսին ասել է մարզիչը:

Վոլայդիի կարծիքով` Հայաստանի ընտրանին առաջիկա խաղում իր գրոհները կկազմակերպիչ բազմազան ուղղություններով:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

-- 00—ՄՀ