Մբապեն վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

սպորտ

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով։ 

Goal-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել։ Լուրը Ֆրանսիայի հավաքականից կամ էլ ՊՍԺ-ից դեռևս չեն հաստատել։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ում մինչև Մբապեն գրանցվել էր վարակի 6 դեպք։ Կորոնավիրուս էր հաստատվել Նեյմարի, Անխել դի Մարիայի, Լեանդրո Պարեդեսի, Կեյլոր Նավասի, Մարկինիոսի և Մաուրո Իկարդիի մոտ։ 

--0--ԿԿ