«Սիցիլին» ԱԱԾ-ի և ոստիկանության ծառայողները հայտնաբերել են գարեջրատանը՝ «ռազբորկայի» պահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

աած

Սեպտեմբերի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համատեղ իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզում հայտնաբերել են հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլ» մականվամբ Երևան քաղաքի բնակիչ, Արմեն Սարգսյանին: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նրան ԱԱԾ-ի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հայտնաբերել են Զովաշեն գյուղի ճանապարհին գտնվող գարեջրատներից մեկում, որտեղ մինչև ԱԱԾ-ի ու ոստիկանների ժամանումը ինչ–որ պարզաբանում է եղել, որը վերածվել է վիճաբանության: Ըստ աղբյուրի՝ եթե իրավապահները մի քանի րոպե ուշ հասնեին, «Սիցիլը», ոչը 2019 թ.-ի դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի երկաթուղայինների 2-րդ նրբանցքում հրազենով սպանել էր Արեգ Սիմոնյանին, կճողոպրեր:

Գարեջրատանը տեղի ունեցած «ռազբորկային մասնակից է եղել նաև «Սիցիլի» սանիկը, ում անունը, ասում են, Կոստյա է, և որը տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել:

Աղբյուրը նաև նշում է, որ այս պահին Ա. Սարգսյանը ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ հավանաբար նրան կտեղափոխեն Նուբարաշենի բանտ:

--00—ԼՄ