Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 6700-ը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News    

կորոնավիրուս

Թուրքիայում սեպտեմբերի 7-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 57 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում․ գրել է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 103․925 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․703 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1․047 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 252.152 մարդ, իսկ 1․118 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 281․509 և մահվան 6․730 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 7 մլն 727.860-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։

-- 00—ՄՀ