ՌԴ-ում քաղաքացիական շրջանառության է դրվել կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդում է, որ կորոնավիրուսի դեմ ստեղծված «Спутник V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն քաղաքացիական շրջանառության է դրվել։ Այս մասին գրել  է eadaily.com-ը։

«Պատվաստանյութն առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության լաբորատորիաներում անցել է որակի անհրաժեշտ փորձարկումները և քաղաքացիական շրջանառության դրվել։ Առաջիկայում երկրի տարբեր շրջաններում սպասվում են պատվաստանյութերի առաջին խմբաքանակները»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։ 

-- 00—ՄՀ