3 կուսակցություններ դատարանում կվիճարկեն դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ 3 կուսակցություններ վիճարկել են դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականության վերաբերյալ ՀՀ պարետի որոշումը:

«ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:
Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,-գրել է Տոնոյանը:

--00—ԼՄ