Մուսալեռ գյուղի տարածքում «Ford»-ը բախվել է կայանված «07»-ին, վերջինս կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Սեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմանում 62-ամյա Ջիվան Մանուկյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արմավիր քաղաքի բնակիչ 43-ամյա Արտակ Միրզոյանին պատկանող «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ 07-ը կողաշրջվել է։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

--00—ԼՄ