«Մարտի 1» հուշարձան կտեղադրվի. ավագանին տվեց համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Երևանի ավագանին համաձայնություն տվեց 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:

«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնելու, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ:

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ հատկացվել է 2 մլն դրամ:

2008 թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:

Երևանի Զաքյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում։

Հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը»,-որոշման հիմնավորման մեջ նշվում է:

Հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամնեը մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:

--00—ԼՄ