Լոկոմոտիվային դեպոյի փականագործը փորձել է գողություն կատարել դեպոյի արտադրամասից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

Սեպտեմբերի 3-ի երեկոյան, ժամը 23.10-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության աշխատակցից: Նա հայտնում էր, որ լոկոմոտիվային դեպոյի մի արտադրամասի ապակին կոտրված է և ներսում մարդ կա:

Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնում է դեպքի վայր, որտեղ էլ, ընկերության անվտանգության աշխատակիցների հետ համատեղ, բռնում է կասկածելի անձին: 52-ամյա տղամարդը, որը նույն դեպոյի փականագործն է, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվում բաժին:
Նա խոստովանել է, որ ինքն է կոտրել ապակին, մտել և փորձել կտրել ու գողանալ կայանված էլեկտրաքարշի պղնձյա մալուխները:

Նախապատրաստվում են նյութեր:

--0--ԿԿ