Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Կիպրոսի և Թուրքիայի միջև․ Լավրով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Լավրով

Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան շրջանում իրականացվող սեյսմիկ հետազոտությունները դարձել են թուրք-հունական հարաբերությունների լարման և այդ տարածաշրջանում նոր վերադասավորումների պատճառ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Հունաստանի և Թուրքիայի միջև։ Այս մասին Լավրովը հայտնել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ։ 

«Մեզ նաև մտահոգում է Միջերկրական ծովում իրավիճակը, և ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք պատրաստ ենք աջակցել երկխոսությանը՝ հիմնվելով փոխադարձ շահերի վրա և միջազգային իրավունքի վրա»,-ասել է Լավրովը։

-- 00—ՄՀ