Ասում են՝ «դոսյե» են հավաքում, հեռախոսներ են լսում, քաղաքականությամբ զբաղվելը կատակ բան չի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն համոզմանն է, որ քաղաքականությամբ զբաղվողները պետք է համակերպվեն այն հանգամանքի հետ, որ իրենք հանրային դեմք են և, ուզեն, թե չուզեն, ուշադրության կենտրոնում են հայտնվելու: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ հեռախոսներ լսելը, «դոսյեներ» հավաքելը կարող է լինել, բայց իրենք էլ նոր չեն քաղաքականության մեջ, ու հասկանում են ամեն ինչ: 

Պատգամավորի տեսակետով՝ քաղաքականությունը հոբբի չէ, իսկ քաղաքականությամբ զբաղվողներն էլ ասֆալտի գեներալներ չեն, որ ճերմակ ձեռնոցներով պառկեն ասֆալտին: 

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարած առաջիկա հանրահավաքին, ապա Մելքումյանն ասում է. «Պետք չի ֆիքսվել ու ասել՝ հանրահավաքը բա ե՞րբ կլինի, ինչքա՞ն մարդ կմասնակցի, դե կլինի, կտեսնենք էլի: Դա էլ մի հարթակ է, որ մարդիկ բարձրաձայնեն իրենց հուզող հարցերը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ