Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

քահանա

Ավտովթարից տուժած Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը վիրահատվել է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վիրահայոց թեմի քահանա Տեր Տաթև Մարուքյանը:

Թեմի մամլո դիվանի տարածած հայտարարության մեջ էլ նշված է.

«Վիրահայոց թեմի առաջնորդարանը տեղեկացնում է, որ ավտովթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի ապաքինումն ընթանում է Վրաստանի և ՀՀ պատկան մարմինների աջակցությամբ և թեմի հոգածությամբ:

Գնահատելով հանրության կողմից ցուցաբերվող սրտացավությունն ու պատրաստակամությունը, խնդրում ենք չհավատալ ոմանց կողմից հնչող դրամահավաքի կոչերին: Նմանի անհրաժեշտության դեպքում սպասեք Վիրահայոց թեմի պաշտոնական հայտարարությանը, իսկ մինչ այդ՝ մնացեք ձեռնպահ»։

--00--ԱԹ