«Հայրենիք» կուսակցությունն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սարսափահարությունները ռեժիմում չեն դադարում

Օրերս մի առիթով նշել էի, որ ռեժիմում խուճապ է, և փաշինյանական խունտան իրեն կոտորում է՝ մարդկանց համոզելու, թե իբր երեք կուսակցություններում աշխատանքն արդյունավետ չէ։

ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի համատեղ աշխատանքի ամրությունն, իհարկե, փաստվում է ամեն օր՝ մեր նոր ու հանուն ժողովրդի նախաձեռնություններով։ Մեր ցանկացած նոր նախաձեռնություն լրացուցիչ անգամ հաստատում է, որ իշխանությունը ոչինչ չի անում հանուն այն ժողովրդի, որն իրեն իշխանության է բերել։

Իշխանությունների գրպանում տեղավորված մի երեսփոխան կա, որն առանձնահատուկ ոգևորությամբ սեփական դեղին մամուլում պարբերաբար բարբաջում է, թե եռյակում կան խնդիրներ։ Այսօր էլ գրել է, թե իբր «Հայրենիք»-ի իր աղբյուրը հայտնել է, որ մեր կուսակցությունը չի ցանկանում միանալ ԲՀԿ-ի հանրահավաքին ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններով։

Մենք բազմիցս հայտնել ենք, որ «Հայրենիք»-ն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին, ավելին՝ պատրաստ է իր մասնակցությունը բերել նաև հարթակում։

Եվ ուրեմն՝ զուր են երեսփոխանի խելակորույս ջանքերը...

Ինչ վերաբերում է «Հայրենիք»-ում «աղբյուր» ունենալուն, ապա դա նույնքան սուտ է, որքան սուտ կլինի պնդումը, թե Արման Բաբաջանյանը դասալիք չէ»։

-- 00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս