Ստեղծվել է «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող խումբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագրի նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն է:

Խմբի կազմում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը, Երևանի քաղաքի գլխավոր ճարտարապետը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետը, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենը և «Հին Երևան» նախագծի հեղինակը:

--00—ԼՄ