55-ամյա տղամարդը, տրակտորով 30 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

տրակտոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, և վարորդը տեղում մահացել է, ու նրա դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դին տրակտորի միջից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա, այնուհետև Թաթուլի գյուղապետ Ալբերտ Հարոյանի և մի քանի գյուղացիների ու Թալինի ոստիկանների օգնությամբ դուրս են բերել տրակտորի միջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը տրակտորով հերթական անգամ աշխատանքի մեկնելիս է եղել, երբ տրակտորն, անհայտ հանգամանքներում, հետընթաց մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում։

--00--ԱԹ