Ալկոհոլի թունավորումից ևս 1 մահ է գրանցվել. մահացածների ընդհանուր թիվը 18 է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

արաղ

Վերջին 1 օրում ալկոհոլային թունավորումից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Այդ մասին լուրը ԶԼՄ-ներին հետ զրույցում հաստատել է առողջապահության նախարարի մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը։ Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասավ 18-ի։

Ըստ խոսնակի՝ հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 5 քաղաքացի, թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։ 

Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որից 29-ը Արմավիրի մարզում, 7-ը՝ Երևանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։ 

Նաև հայտնի է, որ սպիրտը վերավաճառած, դրանից օղի ստացած 3 տղամարդ կալանավորված է, որից 2-ը Արմավիրի բնակիչ են։

--00—ԼՄ