Ապրիլյան հանձնաժողովի զեկույցից տեղեկություններ են հանրայնացվել. պատգամավորի ահազանգը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարզվում է՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքերում: Ավելին, տվյալ անձը հանրայնացրել է այդ տեղեկությունները:

Հրավիրում եմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ ԱԺ խորհրդի, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ուշադրությունը սույն փաստին՝ պարզելու, թե ինչ ճանապարհով է տեղի ունեցել գաղտնի տեղեկատվության արտահոսքը ՀՀ Ազգային ժողովից և ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ մեղավոր(ներ)ին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար՝ նման դեպքերի հետագա կրկնությունը բացառելու նպատակով»:

Գրառմանը կից՝ Գորգիսյանը ներկայացրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակումը:

գրառում

--00--ԱԹ