Ռոնալդուն երկրորդ ֆուտբոլիստն է, ով ազգային հավաքականի կազմում գերազանցել է 100 գոլի շեմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

սպորտ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շվեդիայի ընտրանու դեմ խաղում:

35-ամյա Ռոնալդուի համար այս գոլերը դարձան 100-րդ և 101-րդը ազգային հավաքականում: Կրիշտիանուն դարձավ պատմության մեջ երկրորդ խաղացողը, ով100 գոլից ավել է խփել ազգային հավաքականում և առաջինը եվրոպական ֆուտբոլում:

Իրանցի Ալի Դայեին ամենաշատ գոլերն է խփել ազգային թիմի կազմում ՝ 109:

Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2003 թվականին: 101 գոլ խփելու համար Կրիշտիանուից պահանջվել է 165 հանդիպում:

--0--ԿԿ