Վրաստանում հարսանիքներն արգելված չեն. ներկա կարող է լինել առավելագույնը 10 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

աշխարհ

Վրաստանի կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել, այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Ինչպես հայտնում են Վրաստանի կառավարության աշխատակազմից, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա:

Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը:

Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ սոցիալական միջոցառումների մասնակիցների  քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:

--0--ԿԿ