Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News               

Արմեն Գևորգյան

ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով որպես մեղադրյալ է անցնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մորաքրոջ որդին՝ Սերգեյ Մինասյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՔԾ-ից՝ այլ մանրամասներ չհայտնելով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մինասյանի նկատմամբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը՝ բավարարելով ՀՔԾ քննիչի միջնորդությունը, սակայն վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը ու նրան ազատել արգելանքից՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

-- 00—ՄՀ